Թեստեր
Արյան չորս խմբերը առողջության չորս բանաձեւերն են
Ինչպես նկատում է Բուլգակովյան Վոլանդը. իսկապես մինչ օրս արյունը հանելուկ է թե գիտնականների, թե բժիշկների համար: Այն իր մեջ առեղծվածային տարր ունի:
Օրինակ` ճապոնացի գիտնականները հստակ հայտնաբերել են, թե, ըստ արյան խմբի` մարդիկ ինչ հիվանդություններով կարող են հիվանդանալ: Իսկ ահա ամերիկացի բժիշկ Պիտեր Դ`Ադամոն նույնիսկ, ըստ արյան խմբերի, դիետա է կազմել: Մարդկանցից շատերն էլ` հավատալով հետեւում են այդ դիետաներին:
Իսկ արդյո՞ք արյան խմբով հնարավոր է դիետա նշանակել:
Ըստ Պիտեր Ադամոյի աշխատության` արյան առաջին խումբ ունեցողները համարվում են «որսորդներ», այսինքն՝ մսակերներ:
Արյան առաջին խումբն ի հայտ է եկել մոտ 40.000 տարի առաջ, երբ մարդիկ վարել են վայրի կյանք, զբաղվել որսորդությամբ ու սնվել հիմնականում մսով: Սա ամենատարածված ու ամենաբարձր դիմադրողականություն ունեցող խումբն է:
Արյան երկրորդ խումբն ի հայտ է եկել մոտ 15-20.000 տարի առաջ, երբ մարդիկ որսորդությունից բացի՝ սկսել են զբաղվել նաեւ հողագործությամբ: Այսինքն` բացի մսից, մարդը սկսեց օգտագործել նաեւ հաց ու բանջարեղեն:
Իսկ ահա մեր օրերի դիետոլոգներից ոմանք գտնում են, որ ոչ թե սնվելու կարգն է ժառանգականորեն փոխանցվում, այլ` ժառանգականորեն ստեղծված է մեր մարսողական համակարգը, թե ինչ սնունդ է ընդունակ յուրացնելու օրգանիզմը: Իսկ օրգանիզմը տրամադրված է մարսելու ամեն ինչ` մսեղեն, ձավարեղեն, բանջարեղեն` ուղղակի չափավոր քանակությամբ:
Իհարկե, մարդիկ ամեն դեպքում հավատում են արյան խմբով դիետաներին եւ առաջարկում, օրինակ` արյան առաջին խումբ ունեցողների համար հետեւյալ բաղադրատոմսը. մսաղացով անցկացնել 200գ տավարի անյուղ միս, ընկույզ ու լոբի, չափաքանակն` ըստ ճաշակի: Այս ամենին կարելի է ավելացնել կանաչի` մաղադանոս, սամիթ: Հետո այս ամենը խառնել իրար ու այդ ֆարշը լցնել նախապես միջուկը հանած բազուկի մեջ: Հետո սա դնել ջեռոցում ու թողնել 20 րոպե: Իհարկե, այս տիպի սնունդով կարող է նիհարել ցանկացած արյան խումբ ունեցող մարդը, քանի որ առաջարկվող սնունդը չի պարունակում ոչ օսլա, ոչ էլ ճարպեր:
Արյան առաջին խմբի մարդիկ ոչ միայն ֆիզիկապես են ամուր, այլ նաեւ սթրեսադիմացկուն են, եւ նրանց մոտ ավելի քիչ կարելի է հանդիպել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` փսիխոզն ու նեւրոզը: Ապրելով վաղ դարաշրջանում ու ծանր պայմաններում` կարծես նրանց դիմադրողականությունը բարձրանում է: Նրանք գրեթե չեն հիվանդանում շիզոֆրենիայով:
Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի սթրեսադիմացկուն են` ապրելով հենց միայն մեծ քաղաքներում ու մեգապոլիսներով:
Արյան երրորդ խմբի մարդիկ շատ հեշտ են ընդունում ամեն նորն ու անսպասելին: Այս մարդիկ ունեն կրեատիվ մտածողություն, այդ պատճառով էլ, օրինակ` Ճապոնիայում, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում արյան խմբերին, գտնում են, որ հենց այս տիպի մարդիկ են ստեղծված ղեկավար պաշտոնների համար:
Իսկ ահա արյան չորրորդ խումբը ստեղծվել է երկրորդ եւ երրորդ խմբի արյունների միախառնումից: Արյան այս խմբին պատկանող մարդիկ հուզականության տեսակետից շատ խոցելի են ու զգայուն: Այս տիպի մարդիկ ավելի շատ ղեկավարվում են հույզերով, քան ուղեղով:
Մասնագետները գտնում են, որ բացի սննդակարգից, բուժական ֆիզկուլտուրան եւս տարբեր է արյան տարբեր խմբերի համար:
Օրինակ` արյան առաջին խումբ ունեցողների համար նախընտրելի են հանգիստ վարժությունները, քանի որ նրանք հաճախ են ունենում խնդիրներ` կապված հոդերի հետ:
Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի շատ պետք է կատարեն ձգումներ, քանի որ նրանց, այսպես ասած, թույլ օրգանը ստամոքսն է:
Արյան երրորդ խումբը պետք է ուշադրություն դարձնի այնպիսի վարժություններին, որոնք օգնում են երակների վարիկոզ լայնացման ժամանակ:
Իսկ չորրորդ խմբի համար շատ կարեւոր են պարային շարժումները: Նրանց համար պարելը միշտ դրական ազդեցություն է ունենում:
Իհարկե, բացառությունները պետք է հաշվի առնել: Օրինակ` եթե մարդը գեր է եւ սրտի հետ կապված խնդիրներ ունի, ապա արյան ցանկացած խմբի դեպքում հակացուցված են կտրուկ ու արագ ֆիզիկական շարժումները: Իսկ ընդհանրապես պետք է քիչ ուտել ու շատ շարժվել` արյան ցանկացած խմբի դեպքում:
Արյունը մաքրող միջոց.
Վերցնել 15գ եղինջի, 50գ գնարբուկի թերթիկներ, 50գ սեւ թանթրվենու բողբոջներ եւ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ այս խառնուրդից լցնել 200գ եռացրած ջրի մեջ, 3-5 րոպե թրմել: Խմել օրը 2 անգամ` ուտելուց մեկ ժամ առաջ: Կարելի է այն խմել մեղրով:
15.05.2010 Կարդացեք նաև
12.01.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ